Մատչելիության հղումներ

Էրդողանի դաշնակիցը խոսում է Թուրքիայում հնարավոր սահմանադրական փոփոխությունից


Պետք է դիտարկել սահմանադրական փոփոխության հնարավորությունը, որպեսզի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2028-ին էլ կարողանա նախագահական ընտրություններին մասնակցել։ Այս մասին հայտարարել է Էրդողանի քաղաքական դաշնակից, ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։

Անցած տարի վերընտրվելուց հետո Թուրքիան ավելի քան 20 տարի ղեկավարող Էրդողանը պաշտոնավարման վերջին ժամկետն է անցկացնում։

Reuters-ի հաղորդմամբ՝ սահմանադրական փոփոխության հարցը հանրաքվեի դնելու համար 600 պատգամավորներից 360-ի աջակցությունն է պետք։ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դաշնակիցների հետ 321 տեղ ունի խորհրդարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG