Մատչելիության հղումներ

Էր-Ռիյադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները


Էր-Ռիյադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցությունները։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը նշում է, հանդիպումը սկսվել է՝ մամուլի ներկայությամբ առանց նախնական խոսքերի կամ ձեռքսեղմումների։

Նաև նշվում է, որ լրագրողները հրավիրվել են դահլիճը, երբ բանակցողներն արդեն սեղանի շուրջ են եղել։

Reuters-ը նշում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն անպատասխան են թողել լրագրողների հարցերը, թե արդյո՞ք ԱՄՆ-ն ուկրաինացիներին երկրորդ պլան է մղում, և ինչ զիջումներ է պահանջում Վաշինգտոնը Մոսկվայից:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նախագահի օգնական Յուրի Ուշակովը նստած են սեղանի աջ կողմում, իսկ ձախ կողմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Ըստ Reuters-ի՝ սեղանի շուրջ են նաև Սուդյան Արաբիայի ներկայացուցիչները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքում անվտանգային միջոցառումներն ուժեղացվել են։ Բանակցությունների վայրում անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ են տեղակայվել։

Սա երկու գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից ի վեր։ Այս հանդիպմանը Ուկրաինան, ինչպես նաև եվրոպացիները հրավիրված չեն, սակայն ԱՄՆ նախագահը երեկ հայտարարել է, թե Զելենսկին մասնակցելու է բանակցություններին։ Թե որ փուլում՝ Թրամփը չի հստակեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG