Մատչելիության հղումներ

ԵՄ-ը ԱՄՆ-ից մի շարք ապրանքների ներմուծման համար 26 մլրդ եվրոյի մաքսատուրք կսահմանի


Եվրամիությունը Միացյալ Նահանգներից մի շարք արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների ներմուծման համար 26 միլիարդ եվրոյի մաքսատուրք կսահմանի՝ ի պատասխան ԵՄ-ից պողպատի ու ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ սահմանած 25-տոկոսանոց մաքսատուրքի, հայտարարում է Եվրահանձնաժողովը։

Հանձնաժողովն ամերիկյան նոր մաքսատուրքերը համարում է անհիմն, ընդգծում են՝ պատրաստ են աշխատել Նահանգների հետ, բանակցություններով լուծում գտնել։

«Քանի որ Միացյալ Նահանգները 28 միլիարդ դոլարի մաքսատուրքեր է սահմանում, մենք պատասխանում ենք 26 միլիարդ եվրոյի հակամիջոցներով», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Միաժամանակ, նա ընդգծել է․ - «Սրանք ավելացած հարկեր են, այս ամենը վնաս է բիզնեսի համար, էլ ավելի վատ է սպառողների համար, գները կաճեն թե՛ Եվրոպայում, թե՛ Միացյալ Նահանգներում»։

Եվրոպական նոր մաքսատուրքերը կգործեն ապրիլի 1-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG