ԵՄ-ն իր առաջին պատասխան քայլերն է հրապարակել ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի նոր տնտեսական քաղաքականության։ Պաշտոնական Բրյուսելը շեշտում է, որ ապրիլի 15-ից ուժի մեջ մտնող իր որոշումը պատասխան է Եվրամիությունից ներկրվող ապրանքների համար Վաշինգտոնի կողմից սահմանված 25 տոկոս մաքսատուրքին:
Եվրոպական դաշինքը որոշել է առաջին փուլում թիրախավորել ԱՄՆ -ից ներկրվող մի շարք ապրանքատեսակներ՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ նշանակության ընդհանուր ավելի քան 20 միլիարդ դոլար արժողության ապրանքներ։
«Հակաքայլերը կարող են ցանկացած պահի չեղարկվել, եթե ԱՄՆ-ը համաձայնի արդար և հավասարակշռված բանակցային արդյունքի», - հայտարարել է Եվրահանձնաժողովը ՝ ընդգծելով, որ ամերիկյան նոր մաքսատուրքերը «արդարացված չեն, տնտեսական վնաս են պատճառում ինչպես երկու կողմերին, այնպես էլ համաշխարհային տնտեսությանը»։