Եվրամիության ամենաբարձր դատական ատյանն այսօր պարտավորեցրել է Մալթային դադարեցնել իր «ոսկե անձնագիր» ծրագիրը, որով ցանկացած օտարերկրացի կարող էր Մալթայի և համապատասխանաբար՝ ԵՄ քաղաքացիություն ստանալ 1 միլիոն եվրոյի ներդրման դիմաց։
«ԵՄ երկրներում քաղաքացիությունը չի կարող վաճառվել», - ասված է դատարանի վճռի մեջ։
Առայժմ հստակ չէ՝ արդյոք մինչ օրս այս ծրագրով տրամադրված անձնագրերը պետք է չեղյալ հայտարարվեն, թե՞ ոչ։ Մալթան հայտարարել է, թե այժմ ուսումնասիրում է վճռի իրավական հետևանքները։
Կղզու դեմ հայց էր ներկայացրել Եվրամիության կառավարությունը։ Ավելի վաղ նույն՝ Եվրահանձնաժողովի սկսած քննությունից հետո ԵՄ անդամ Կիպրոսն ու Բուլղարիան էին դադարեցրել նմանատիպ ծրագրերը՝ 2021 և 2022 թվականներին։