Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆատահ Ալ-Սիսին այսօր, առաջին անգամ իր պաշտոնավարման ընթացքում, ժամանել է Թուրքիա։
Սիսիի այցը ազդարարում է երկու երկրների հարաբերություններում գրեթե մեկ տասնամյակ շարունակված ճգնաժամի ավարտը։
Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները սրվել էին 2013-ին, երբ Եգիպտոսի Զինված ուժերn՝ այն ժամանակ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Ալ-Սիսիի գլխավորությամբ տապալեցին իսլամիստ նախագահ Մոհամադ Մորսիին, որն Անկարային մերձավոր քաղաքական դաշնակիցն էր համարվում։
Այսօրվա բանակցությունների ընթացքում Էրդողանն ու Ալ-Սիսին քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացման թեման, մասնակցելու են նաև Ռազմավարական համագործակցության երկկողմ հանձնաժողովի նիստին։