Մատչելիության հղումներ

Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը մասնակի սահմանափակվեց


Էդգար Ղազարյանը, արխիվային լուսանկար
Էդգար Ղազարյանը, արխիվային լուսանկար

Նախկին բարձրաստիճան պաշտոնյա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարեց մասնակի՝ նրա խոսքի ազատությունը մասնակի սահմանափակվեց։ Ղազարյանի փաստաբանները հայտնում են, որ որոշումը պարտադիր կբողոքարկվի։

Նախկին պաշտոնյա, այժմ ընդդիմադիր, Youtube-ում հաղորդման հեղինակ Էդգար Ղազարյանին ու փաստաբաններին Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ մեղադրանքի առիթն ամիսներ առաջ Ղազարյանի արած արտահայտություններն են:

Նա անդրադարձել էր Բարձր դատարանի որոշմանը, որտեղ դատավորները գնահատել էին նաև Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի դերն ու նշանակությունը:

«Ես հիշում եմ, որ այդ ժամանակաշրջանում, տարբեր հրապարակային ելույթներում, իմ քննադատական խոսքն եմ հնչեցրել դատարանի էդ որոշման վերաբերյալ, ընդ որում, ես մենակ չեմ եղել այդ հարցում, բայց մեղադրանք մենակ ինձ է ներկայացված», - երեկ ասել էր Ղազարյանը։

Վերջինս մեղադրանքը չի ընդունում:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ղազարյանին վրդովեցրել էր այն, որ դատարանն իր որոշման մեծ մասում անդրադարձել է Անկախության հռչակագրին, ու, իր գնահատմամբ, Ադրբեջանին ու Թուրքիային դուր եկող տեսակետ է հայտնել:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդել է՝ նման սահմանափակումները վկայում են, որ իշխանությունները պարզապես մտադիր են լռեցնել Ղազարյանին, որը պարբերաբար քննադատում է իրենց վարած քաղաքականությունը:

Իշխանությունն, իր հերթին, բազմիցս է պնդել, թե քրեական գործերին չի միջամտում:

XS
SM
MD
LG