Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը տուգանվել է Թբիլիսիում «ճանապարհը անօրինական կերպով փակելու» համար


ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնեն տուգանվել է Թբիլիսիում «ճանապարհը անօրինական կերպով փակելու» համար: Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 14-ին, ժամանելով Թբիլիսի, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված ընդդիմության բողոքի ակցիային՝ իր աջակցությունը հայտնելով ցուցարարներին։

Վրաստանի իշխանությունները դատապարտել են ԵԱՀԿ գործող նախագահի այս քայլը, վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդհուպ չեղարկել է Վալտոնենի հետ նախապես ծրագրված հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG