Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են Նեթանյահուի թիմակիցները


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի ոստիկանությունը այսօր ձերբակալել է Բենյամին Նեթանյահուի երկու մերձավոր թիմակիցներին՝ վարչապետի խորհրդական Յոնաթան Ուրիխին և կառավարության նախկին մամուլի խոսնակ Էլի Ֆելդշտեյնին։ Նրանց կասկածում են Քաթարից գումարներ ստանալու մեջ։

Դատախազության տեղեկություններով՝ Իսրայելի բնակչության շրջանում Քաթարի իմիջը բարելավելու նպատակով պաշտոնյաներին գումարներ է փոխանցել Դոհայի հետ սերտ կապեր ունեցող ամերիկացի գործարար Ջեյ Ֆուտլիկը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG