Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը հայտարարեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու մասին և ասաց, որ Վաշինգտոնը չի երկարաձգի պաղեստինցի փախստականներին օգնելու ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորումը:

Թրամփը հրաման է ստորագրել փետրվարի 4-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից անմիջապես առաջ:

Հրամանագրում ասվում է նաև, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի իր համագործակցությունը պաղեստինցիներին օգնություն ցուցաբերող ՄԱԿ-ի գլխավոր գործակալության հետ: Հայտարարվել է, որ Վաշինգտոնը կվերանայի իր մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի մասնագիտացված գործակալությանը։

Գործադիր հրամանում ասվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակաբար ցուցադրել է հակաիսրայելական տրամադրություններ և չի կարողացել լուծել ավելացող պարտքերի հետ կապված մտահոգությունները:

Թրամփը երկար ժամանակ քննադատում է միջազգային կազմակերպություններին Վաշինգտոնի ֆինանսավորման մակարդակը՝ կոչ անելով մյուս երկրներին ավելացնել իրենց ներդրումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG