Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի, կան նաև տասնյակ վիրավորներ, հայտնում են պաշտոնական աղբյուրները։
Ողբերգական միջադեպի՝ տանիքի փլուզման պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։
Դեպքի վայրում ավելի քան 300 փրկարար է աշխատում փլատակներից մարդկանց դուրս բերելու համար։ Հայտնի չէ փլուզման պահին ակումբում գտնվող մարդկանց ստույգ թիվը, տեղական լրատվամիջոցները ենթադրում են՝ 500-ից 1000 մարդ կար: