Մատչելիության հղումներ

Դիվանագիտական սկանդալ Թեհրանի և Մոսկվայի միջև


Իրանի ԱԳՆ շենքը, արխիվ
Իրանի ԱԳՆ շենքը, արխիվ

Իրանը բողոք է ներկայացրել Մոսկվային Ռուսաստանի Կազան քաղաքի համալսարանում իրանցի ուսանողների «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ, հայտնում են Իրանի պաշտոնական աղբյուրները։

IRNA պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը, հաղորդում է, որ նախօրեին երկու իրանցի ուսանողներ Կազանի դաշնային համալսարանի վիզաների երկարաձգման կենտրոնում ձերբակալվել և դաժան ծեծի են ենթարկվել ռուս իրավապահների կողմից։

Ի պատասխան՝ Իրանը բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ դատապարտելով «ոստիկանության կողմից իրանցի ուսանողների նկատմամբ բռնի վերաբերմունքը»։ Պաշտոնական Թեհրանը Մոսկվայից «բացատրություններ» է պահանջել կատարվածի առնչությամբ։ Ուսանողներն, ըստ հաղորդումների, երեկ երեկոյան Կազանում Իրանի հյուպատոսության միջամտությունից հետո, ազատ են արձակվել։

Ռուսաստանյան իրավապահները պնդել են, որ ձերբակալված օտարերկրացիները «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքով են ձերբակալվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG