Մատչելիության հղումներ

Դատախազը նոր մեղադրանք ներկայացրեց Արմեն Գևորգյանին


Դատախազը նոր մեղադրանք ներկայացրեց երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին՝ Մարտի 1-ի գործով պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար:

Նախորդ նիստերին դատախազը նոր մեղադրանքներ էր ներկայացրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Նրանք ոչ միայն մեղքը չեն ընդունում, այլև պնդում են`իրենց առաջադրված հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, ինչից հետո դատարանն արդարացրել է իրենց:

Արդարացման որոշումը, սակայն, վճռաբեկ դատարանն ամիսներ առաջ բեկանել, գործն էլ ուղարկել էր հակակոռուպցիոն դատարան` նոր քննության:

XS
SM
MD
LG