Դանիայի Օլբորգ օդանավակայանը վերաբացվել է երկրորդ գիշերն անընդմեջ փակվելուց հետո: Աշխատանքների մոտ մեկ ժամ դադարեցման պատճառը կրկին «անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ ակտիվությունն է», ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նախորդ գիշեր Օլբորգի օդանավակայանը, որն օգտագործվում է կոմերցիոն և ռազմական թռիչքների համար, մոտ երեք ժամ էր փակ, ընդամենը մի քանի օր առաջ էլ Կոպենհագենի գլխավոր օդանավակայանն էր դադարեցրել աշխատանքները:
Դանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի գիշերային թռիչքները հիբրիդային էին, որոնք համատեղում էին «ռազմական և թաքնված մարտավարությունը և ուղղված էին վախի տարածմանը»:
Երկրի պաշտոնյաների խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ով է կանգնած այդ միջադեպերի հետևում, և Դանիան դեռ չի որոշել, թե արդյոք պետք է վկայակոչել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը, որը թույլ է տալիս անդամներին խորհրդատվություն խնդրել անվտանգության ցանկացած հարցի վերաբերյալ: