Ոստիկանությունը հայտնում է Չարենցավանում սպանության մեջ կասկածվող երիտասարդի ձերբակալման մասին:
Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14.02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգել են, որ քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին: Վերջինս ԲԿ-ում մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը «եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն»։
26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։