Վարազդատ Լալայանը աշխարհի ծանրամարտի առաջնության գերծանր քաշային կարգում չեմպիոն դարձավ:
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամ Լալայանը պոկում վարժությունը սկսեց 206 կգ-ից, երկրորդ փորձից կարողացավ բարձրացնել 211 կգ:
Հրում վարժությունում Լալայանն առաջին մոտեցմամբ 245 կգ բարձրացրեց, ապա՝ 250 կգ:
Երկու վարժությունում էլ նա առաջինն էր:
Երկամարտի 461 կգ արդյունքով Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ոսկե մեդալը: