Մատչելիության հղումներ

Դամասկոսում կայացել է Հայաստանի ԱԳ փոխնախարարի և Սիրիայի ԱԳ նախարարի հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Այսօր Դամասկոսում Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Կոստանյանը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին:

Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը:

Սիրիական կողմը բարձր է գնահատել ՀՀ պատվիրակության այցը Դամասկոս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG