13 տարվա դադարից հետո Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսում է գործունեությունը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնում է, որ գործերի ժամանակավոր հավատարմատարն արդեն գործուղվել է սիրիական մայրաքաղաք։
«Այս կարևոր ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը թևակոխում են որակապես նոր փուլ, և նոր հնարավորություններ են բացվում քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում գործընկերության զարգացման համար, մեր դեսպանությունը սերտորեն կհամագործակցի Սիրիայի անցումային կառավարության հետ՝ աջակցելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում: