Վաշինգտոնը դեռ հավատարիմ է Մոսկվայի և Կիևի հարաբերությունների կարգավորմանը, կօգնեի և կանի հնարավորը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը՝ միևնույն ժամանակ շեշտելով․ - «Մենք չենք պատրաստվում յուրաքանչյուր կանչով թռչել աշխարհի մի ծայրից մյուսը՝ հանդիպումները միջնորդելու համար»։
«Ժամանակն է, որ նրանք [Ռուսաստանն ու Ուկրաինան] մշակեն և ներկայացնեն կոնկրետ գաղափարներ՝ հակամարտության ավարտի վերաբերյալ: Դա այժմ կախված կլինի նրանցից», - ասել է Բրյուսը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայտարարել, թե Մոսկվան և Կիևը հիմա պետք է կարգավորման կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, և եթե առաջիկայում առաջընթաց չլինի, Վաշինգտոնը կհրաժարվի իր միջնորդական ջանքերից։
«Մենք հիմա այնպիսի փուլում ենք, երբ երկու կողմերը պետք է ներկայացնեն կոնկրետ առաջարկներ՝ այս հակամարտությանը վերջ տալու համար ... Եթե առաջընթաց չլինի, մենք հետ կկանգնենք որպես այս գործընթացի միջնորդներ», - հայտարարել էր Ռուբիոն:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն իր հերթին ասել էր, որ Թրամփը հրադադար հաստատելու նպատակով Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցություններում կիրառում է մտրակի և բլիթի քաղաքականություն և վճռական է տրամադրված։