Մատչելիության հղումներ

Չեխիայի առևտրի կենտրոններից մեկում երկու մարդու են սպանել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Չեխիայի Հրադեց Կռալովե քաղաքի առևտրի կենտրոնում դանակով երկու մարդու են սպանել, հաղորդում է ոստիկանությունը՝ հավելելով, որ ենթադրյալ հարձակվողին ձերբակալել են դեպքից անմիջապես հետո։

Չեխիայի հեռուստատեսությունը հայտնել է, որ կասկածյալը 16-ամյա Չեխիայի քաղաքացի է:

«Թեև մենք դեպքի վայրում ենք եղել հաղորդագրությունից մի քանի րոպեի ընթացքում, երկու տուժածներն էլ ստացել են այնքան լուրջ վնասվածքներ, որ չնայած բոլոր ջանքերին, նրանց չի հաջողվել փրկել», - ասվում է ոստիկանության X-ի գրառման մեջ:

Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում են քաղաքում տեղի ունեցած հարձակման շարժառիթը։ Քաղաքը գտնվում է Պրահայից 110 կմ դեպի արևելք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG