Ճապոնիայի իշխող ուժի՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նորընտիր առաջնորդ Սանաե Տակաիչին, ակնկալվում է, կդառնա երկրի առաջին կին վարչապետը։
64-ամյա քաղաքական գործիչը, որը նախկինում եղել է երկրի ներքին գործերի նախարարը, շաբաթ օրը հաղթանակ տարավ կուսակցության ղեկավարի ընտրություններում։ Նա ներկայացնում է իշխող ուժի պահպանողական թևը, համարվում է կոշտ գծի հետևորդ: Ներկուսակցական մրցապայքարի ընթացքում նրա հիմնական խոստումները կենտրոնացած էին ազգային պաշտպանության, տնտեսական անվտանգության վրա։
Խորհրդարանի կողմից նրա թեկնածությունը հաստատվելու դեպքում Տակաիչին կդառնա Ճապոնիայի հինգերորդ առաջնորդը վերջին երկու տարիների ընթացքում։