Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը թիրախավորել են խոշորագույն նավթավերամշակման գործարան Սանկտ Պետերբուրգի մոտ


Արխիվ
Արխիվ

Ուկրաինական ուժերը թիրախավորել են Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը, որում խոշոր հրդեհ է բռնկվել, այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։

Կիևը հաստատել է Կիրիշի քաղաքի արդյունաբերական գոտու վրա հարձակման փաստը։

Ուկրաինայից 800 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կիրիշիում է գտնվում Կրեմլի հետ կապված «Սուրգուտնեֆտեգազ» նավթային ընկերությանը պատկանող «Կիրիշինեֆտեորգսինտեզի» նավթավերամշակման գործարանը։

Տարեկան մոտ 20 միլիոն տոննա նավթի վերամշակման հզորությամբ այն Ռուսաստանի խոշորագույն նավթային օբյեկտներից մեկն է։

XS
SM
MD
LG