Գրեթե մեկուկես դար՝ 142 տարի Բրիտանիայի էներգետիկ համակարգում քարծխի օգտագործումն ավարտվեց։ Երկուշաբթի երեկոյան փակվեց քարածխով աշխատող էներգետիկ վերջին կայանը, որը շահագործվում էր 1967 թվականից։
Uniper ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Լյուիսը սա կարևոր իրադարձություն է համարել։ Նա ասել է, որ գործարանի 170 աշխատողների մի մասը աշխատանքից կամավոր է ազատվում, մի մասը թոշակի է անցնում, իսկ մնացողները օգնելու են գործարանի լիկվիդացմանը, որը կտևի երկու տարի։
Բրիտանիան G7-ի առաջին երկիրն է, որը վերջ տվեց քարածխի էներգիայի արտադրությանը, և Լյուիսն ասել է, որ մյուս երկրները կարող են դասեր քաղել Բրիտանիայի առաջընթացից:
Բրիտանիան նպատակ է դրել մինչև 2050 թվականը հասնել թունավոր գազերի զրոյական արտանետման, իսկ մինչև 2030 թվականը նվազեցնել հանածո վառելիքի էներգիայի արտադրությունը և ավելացնել վերականգնվող էներգիայի արտադրությունը։