Մատչելիության հղումներ

Բլինքենը Հորդանանում է. կոչ է արել «ներառական» գործընթաց սկսել Սիրիայի կառավարության ձևավորման համար


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հորդանանում է՝ քննարկելու Սիրայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալման հետևանքները։ Նա արդեն հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ և այսօր երեկոյան կմեկնի նաև Թուրքիա։

Բլինքենը կոչ է արել «ներառական» գործընթաց սկսել Սիրիայի հաջորդ կառավարություն ձևավորելու համար, որում պաշտպանված կլինեն նաև փոքրամասնությունների իրավունքները։

Հայտարարելով այցի մասին՝ Պետդեպարտամենտը նշել է, որ Բլինքենը կքննարկի ԱՄՆ-ի առաջնահերթությունները՝ ապահովելու Սիրիայում քիմիական զենքի պաշարների անվտանգությունն ու ոչնչացումը, հումանիտար օգնության մատակարարումների դյուրացումն ու այն, որ երկիրը չօգտագործվի որպես «ահաբեկչության հենակետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG