Բեյրութում գտնվող Ադրբեջանի դեսպանատան անձնակազմը տարհանվել է անվտանգության նկատառումներով, այս մասին հայտնում է AFP-ն։
Բեյրութի կենտրոնում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունն, ըստ լրատվամիջոցի, գտնվում է նույն շենքում, որտեղ տեղակայված է նաև Al Jazeera հեռուստաընկերության խմբագրակազմը և Նորվեգիայի ու Ադրբեջանի դեսպանատունը։
«Շենքի ադմինիստրացիան երեք հեռախոսազանգ է ստացել, որոնցում պնդում էին, որ Իսրայելից են՝ կրկնելով շենքը տարհանելու հրամանը», - AFP-ին ասել է աղբյուրը՝ խնդրելով անանուն մնալ։
Լրատվամիջոցի զրուցակիցը նշել է, որ «զանգերը եղել են հավելվածի միջոցով և հնարավոր չի եղել պարզել դրանց լրջություն», ուստի տասնյակ գրասենյակներ և ընկերություններ ունեցող շենքը «տարհանվել է»։