Բեռլինում ընթանում է ռուսական ընդդիմության երթը՝ «Ռուսաստանն ընդդեմ Պուտինի» կարգախոսով։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ՝ դրան մասնակցում է մոտ մեկուկես հազար մարդ։
Երթը կազմակերպել են ընդդիմադիրներ Իլյա Յաշինը, Վլադիմիր Կարա-Մուրզան և Յուլիա Նավալնայան։
Երթի մասնակիցները շարժվում են Բեռլինի կենտրոնով, այդ թվում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտով։ Երթը կավարտվի Բրանդենբուրգյան դարպասի մոտ։