Բանգլադեշի դատարանը մահապատժի է դատապարտել նախկին վարչապետ Շեյխ Հասինային՝ անցած տարվա հուլիսին բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար:
Զանգվածային ցույցերը կազմակերպել էին ուսանողները՝ պահանջելով փոխել կառավարման համակարգը, ըստ որի պետական ապարատում աշխատատեղերի մեկ երրորդը բաժին էր հասնում Պակիստանից անկախանալու համար 1971-ի պատերազմի վետերանների հարազատներին։ Հասինայի կառավարությունը դաժանորեն ճնշել էր բողոքի ալիքը, արյունալի բախումներում զոհվել էին հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։
Մինչ դատավճիռը՝ մոտ մեկ տարի առաջ, սակայն, 78-ամյա առաջնորդը փախել էր Հնդկաստան, և Բանգադեշի անվտանգության ուժերն այժմ նրան չեն կարող պատասխանատվության ենթարկել։