Մատչելիության հղումներ

Բանակցություններն ԱՄՆ-ի հետ կառուցողական էին, բայց ոչ հեշտ. Զելենսկի


Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի շուրջ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունները կառուցողական էին, բայց բարդ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Շաբաթ օրը Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ:

«Ամերիկյան ներկայացուցիչները գիտեն Ուկրաինայի հիմնական դիրքորոշումները, - ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում, - Խոսակցությունը կառուցողական էր, չնայած նաև դժվար»:

Մոսկվան հայտարարում է, որ բաց է բանակցությունների համար և մեղադրում է Կիևին և Արևմուտքին խաղաղ գործընթացը արգելափակելու մեջ, մինչդեռ Ուկրաինան և նրա դաշնակիցները հայտարարում են, որ Ռուսաստանը ժամանակ է ձգում և դիվանագիտությունն օգտագործում է իր ձեռքբերումներն ամրապնդելու համար:

XS
SM
MD
LG