Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռացող դեսպանը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գործարքը «իսկապես մոտ է»:
Քիթ Քելլոգը, որը հունվարին պետք է հրաժարական տա, Ռեյգանի անվան Պաշտպանական ազգային ֆորումում ասել է, որ հակամարտության կարգավորման ջանքերը գտնվում են վերջնակետում, որը, նրա խոսքով, ամենադժվարն է:
Քելլոգը մանրամասնել է, որ երկու հիմնական չլուծված հարցերը վերաբերում են տարածքին, առաջին հերթին՝ Դոնբասի ապագային, և Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի ապագային:
«Եթե մենք կարգավորենք այս երկու հարցերը, ես կարծում եմ, որ մնացած ամեն ինչ լավ կընթանա», - նշել է նա: