Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն այնտեղի երկրները. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Բաքվում գտնվող Իրանի խորհրդարանի խոսնակին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և ընդգծել, որ անընդունելի է արտաքին ուժերի միջամտությունը։

Ալիևը կարևորել է «3+3» ձևաչափը։ Ըստ հաղորդագրության՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրներն էլ ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցում՝ վերահաստատելով Իրանի աջակցությունը այն սկզբունքին, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն ներգրավված երկրների կողմից։

XS
SM
MD
LG