Ստեփանակերտի համալսարանում այսօր մեկնարկում է «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումը։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ավելի քան 44 երկրների ներկայացուցիչների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում, այնտեղից մասնակիցները տեղափոխվել են Ստեփանակերտ։ Թե, մասնավորապես, որ երկրներից են ֆորումի մասնակիցները, լրատվամիջոցները չեն նշում։
Ֆորումի ընթացքում նախ կքննարկվեն «Աշխարհաքաղաքական փոփոխությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ինքնիշխանության վրա», երկրորդ հատվածում՝ թվային հեղափոխությունից տնտեսկան ակնկալիքները։
Միջոցառումներն ապրիլի 9-ին կշարունակվեն Բաքվում։