Մատչելիության հղումներ

Բաքուն ու Պեկինն աջակցություն են հայտնում միմյանց տարածքային ամբողջականությանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ Պեկին կատարած այցի ժամանակ, Չինաստանի հետ համապարփակ, ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել։

Փաստաթղթով Բաքուն ու Պեկինը հայտարարում են, թե այսուհետ միմյանց դիտարկում են որպես առաջնահերթ, վստահելի և փոխշահավետ ռազմավարական գործընկերներ՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես ամրապնդել քաղաքական փոխվստահությունը, զարգացնել համապարփակ համագործակցությունը։ Կողմերը նաև հաստատակամ աջակցություն են հայտնում միմյանց ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։

«Ադրբեջանն ընդունում է, որ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, կտրականապես դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևին և աջակցում է Չինաստանի կառավարությանը՝ երկրի վերամիավորման գործում»,-ասված է փաստաթղթում։

Ձեռք բերված համաձայնագրով երկու երկրները նաև որոշել են ազատ վիզային ռեժիմի անցնել։

XS
SM
MD
LG