Պեկինում կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկու երկրների նախագահները համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, որի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն շուրջ 20 ոլորտներում:
Չինաստանի նախագահը հայտարարել է, որ սակագնային և առևտրային պատերազմները վնասում են բազմակողմ առևտրային համակարգը և ազդում համաշխարհային տնտեսական կարգի վրա:
Նա հավելել է՝ Չինաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ միջազգային համակարգի պաշտպանության համար և «խորացված» համագործակցություն իրականացնել իրավապահ և անվտանգության ոլորտում:
Անցած տարի Պեկինն ու Բաքուն ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են կնքել, որով կողմերը խոստանում են հազարավոր կիլոմետրեր բաժանող երկրների հարաբերություններին ռազմավարական բովանդակություն հաղորդել: