Մատչելիության հղումներ

Երևանը ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի հերթական պնդումը


Հայկական կողմը հերքել է Բաքվի պնդումը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։

Բաքուն հայկական կողմին կրկին մեղադրել է իր դիրքերը գնդակոծելու համար։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Խաչիկ բնակավայրի դիրքերից կրակել են Նախիջևանի դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները նշված ուղղությամբ պատասխան գործողություններ են ձեռնարկել», - ասված է հաղորդագրությունում։

Բաքուն նախօրեին երկու անգամ նույնաբովանդակ հայտարարություններով հայկական կողմին մեղադրել է Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերին կրակելու համար։ Հայաստանի ՊՆ-ն հերքել է այս պնդումները՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG