Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու Բաքվի հաղորդումը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, նշում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Բաքուն այսօր պնդել է, թե հայկական զինուժը կրակել է Նախիջևանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։

«Մեր բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են պատասխան միջոցառումներ»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG