Մատչելիության հղումներ

Բաքուն համաձայնագիրը չի ստորագրի այնքան, քանի դեռ կարողանում է Երևանից ինչ-որ բան պոկել առանց դրա. քաղաքագետ


Ամեն ինչ ցույց է տալիս, որ գնալով Բաքվի պահանջների ծավալն ուղղված Երևանին մեծանում է, «Ազատության» հետ հարցազրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

«Հարցերի մի մասը կփորձեն խցկել այդ փաստաթղթում, մի մասը կփորձեն այլ փաստաթղթերով կամ հետագայի համար թողնելով, օրինակ՝ փախստականների վերադարձի հարցը», - նշեց նա։

Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում է Հայաստանից ինչ-որ բան պոկել առանց այդ համաձայնագրի։

«Առայժմ դա իրենց մոտ ստացվում է, հենց որ հասկանան, որ արդեն ինչ վերցնելու էին, վերցրել են, մնացածի համար արդեն պետք է համաձայնագիր, իրենք այդ ժամանակ համաձայնագիրը կստորագրեն կամ կնախաստորագրեն այն նպատակով, որ հետագայում կորզելիքը կորզեն արդեն այդ փաստաթղթերի հենքի վրա», - հավելեց նա։

XS
SM
MD
LG