Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ»-ը պետական ֆինանսավորումից զրկելու օրինագիծը


Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողներից դուրս թողնելու նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 31-ը:

Գործող օրենքով՝ պետական միջոցների հաշվին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու «Շողակաթը»: Իշխանական պատգամավորները, որ այս նախագծի հեղինակներն են, հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես: Օրենքը փոխելու ու միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում նրանք դրական ակնկալիքներ ունեն:

Ընդդիմությունը, լրագրողական կազմակերպություններն այստեղ քաղաքական հնչերանգ են տեսնում:


Այս հեռուստաընկերությունը տասնամյակներ առաջ հիմնադրել է Մայր Աթոռը: Բյուջեի կեսն էլ Մայր Աթոռն է հատկացնում: 14 ժամ եթեր ապահովելու դիմաց տարեկան 600 հազար դրամ է հեռուստաընկերությունը ստանում, ՔՊ-ականներին հակադարձել էր «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը:

«Շողակաթի» թեման խորհրդարանում սկսեց եռալ անցած տարվանից, երբ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Աջապահյանը Տավուշից Երևան էր գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու: ՔՊ-ական Արսեն Թորոսյանը դեռ այն ժամանակ հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավարին ուղիղ առաջարկեց հեռուստաընկերությանը հատկացվող գումարը տալ Հանրայինին, ու այս թեման փակեն:

Լրագրողական կազմակերպությունները պնդում են՝ իրականում նախաձեռնության հիմքում ոչ թե վկայակոչված ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներն են, «այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ հետզհետե սրվող առճակատումը իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG