Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողներից կրճատելուն միտված նախագիծը


«Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողներից կրճատելուն միտված աղմկահարույց նախագիծն Ազգային ժողովն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Գործող օրենքով՝ պետական միջոցների հաշվին հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու «Շողակաթը»: Իշխանական պատգամավորները, որ այս նախագծի հեղինակներն են, հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես: Օրենքը փոխելու ու միջոցները արդյունավետ ծախսելու դեպքում նրանք դրական ակնկալիքներ ունեն:

Ընդդիմությունը հայտարարում է՝ իշխանություններն այս քայլին գնում են բարձրաստիճան հոգևորականների ու Կաթողիկոսի դեմ վարչապետի սկսած արշավի պատճառով:

Լրագրողական կազմակերպությունները նույնպես նախագիծը քաղաքական են որակում:

«Իրականում նախաձեռնության հիմքում ոչ թե վկայակոչված ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներն են, այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ հետզհետե սրվող առճակատումը իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև, իսկ վերջինիս հետ էլ, ինչպես հայտնի է, սերտորեն փոխկապակցված է «Շողակաթ» հեռուստաընկերությունը»,- հայտարարել են լրագրողական կազմակերպությունները:

XS
SM
MD
LG