Ազգային ժողովն այժմ քննարկում է ՔՊ-ական Ալեքսանդր Սիրունյանին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ ընտրելու հարցը։ Ապաքաղաքական մարմին համարվող ԲԴԽ անդամի հավակնորդը դեռ կուսակցությունից դուրս էլ չի եկել։
«Այո, պարոն Սիրունյանը կուսակցության անդամ է, բայց ընտրվելու դեպքում կառաջնորդվի քաղաքական անաչառությամբ», - ամբիոնից խոստացավ խմբակցության քարտուղարը։
Բարձրագույն դատական խորհուրդն այժմ 7՝ 5 դատավոր, 2 գիտնական անդամ ունի։ Այս կառույցում հիմա երեք թափուր 3 տեղ կա։ Մեկի թեկնածուն իշխանական կուսակցության անդամ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է։
Սիրունյանը 16 տարվա դատախազի, 15 տարվա էլ փաստաբանի փորձ ունի։ Վերջին տարիներին նա պաշտպանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարար, այժմ հետախուզվող Սամվել Մայրապետյանի շահերը։ Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ է 2018-ից, և եթե Ազգային ժողովը նրան ընտրի ԲԴԽ գիտնական անդամի պաշտոնում, պարտավոր կլինի հեռանալ կուսակցությունից։ Սիրունյանը հավակնում էր նաև արդարադատության նախարարի պաշտոնին, սակայն թիմակիցները հավանություն չտվեցին նրա թեկնածությանը։
Օրենքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ և օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: