Մատչելիության հղումներ

«Այսօր կամ վաղը» կհանդիպեն ԱՄՆ-ՌԴ ներկայացուցիչները, Թրամփն էլ Զելենսկուն կրկին կհրավիրի Սպիտակ տուն․Reuters


ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների սկանդալային հանդիպումը Սպիտակ տան Օվալաձև սենյակում, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2025թ.
ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների սկանդալային հանդիպումը Սպիտակ տան Օվալաձև սենյակում, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2025թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պատվիրակներն Ուկրաինայի հարցով «այսօր կամ վաղը» կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, գրում է Reuters-ը։

«Հուսանք, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարի ծրագրին, որը մշակվել է ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաների կողմից։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի կամ չորեքշաբթի», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Զելենսկուն նորից կհրավիրի Սպիտակ տուն։

Փետրվարի 28-ին Վաշինգտոնում՝ Օվալաձև սենյակում, Թրամփի և Զելենսկու հանդիպումը թեժ վեճի վերածվեց։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն նույնիսկ մեղադրեց «անհարգալից» լինելու մեջ։ Զելենսկին հեռացավ Վաշինգտոնից՝ առանց Միացյալ Նահանգների հետ առանցքային հանքային գործարքը ստորագրելու:

Bloomberg-ը, CBS-ը, Fox News-ը և Axios-ը, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են, որ Ջիդդայի բանակցություններից հետո այս շաբաթ նախատեսվում է Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Ռուսաստան։

Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ այս շաբաթ կխոսի Պուտինի հետ՝ «տանգոյի համար երկուսն են պետք»։

Նա նաև առաջիկա օրերին ամբողջական հրադադարի հույս է հայտնել։

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցություններից հետո Վաշինգտոնն ու Կիևը համատեղ հայտարեցին, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։

Ի պատասխան՝ Վաշինգտոնը խոստացել է Կիևին անհապաղ վերացնել հետախուզական տվյալների փոխանակման արգելքը և վերականգնել ռազմական օգնությունը։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևն առաջարկել է հրադադար հաստատել միայն օդում և ծովում, սակայն ամերիկյան պատվիրակությունը պնդել է կրակի ամբողջական դադարեցում։

Սաուդյան Արաբիայում Վաշինգտոնի և Կիևի միջև բանակցություններից հետո «գնդակը Ռուսաստանի դաշտում է», հավելել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG