Մատչելիության հղումներ

Գերմանական AfD-ի պատգամավորները ժամանել են Սոչի՝ «Եդինայա Ռոսիա»-ի կազմակերպած սիմպոզիումին


«Ալընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահներ Ալիս Վայդել և Տինո Խրուպալա, արխիվ
«Ալընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահներ Ալիս Վայդել և Տինո Խրուպալա, արխիվ

«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջ կուսակցության պատգամավորները ժամանել են Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության և ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած "БРИКС — Европа" սիմպոզիումին:

РБК-ի տվյալներով՝ Ռուսաստան են ժամանել Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն, AfD-ի Սաքսոնիայի բաժանմունքի ղեկավար Յորգ Ուրբանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Հանս Նոյհոֆը:

Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր՝ Ռայներ Ռոտֆուսը հրաժարվել է Սոչիի աշխատաժողովին մասնակցելուց, ինչպես ինքն է պարզաբանել՝ գերմանական լրատվամիջոցների կողմից ճնշման և մտավախությունների պատճառով, թե իր մասնակցությունը «բեռ կդառնա կուսակցության համար»: Միաժամանակ, գերմանացի պատգամավորն ընդգծել է, որ կուսակցությունը չի արգելել, հակառակը՝ հավանություն է տվել այցին:

«Ալընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը քննադատել է գործընկերների այցը Սոչի, մյուս համանախագահ Տինո Խրուպալան, մինչդեռ, պաշտպանել է այն:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG