Մատչելիության հղումներ

Ավստրալիան Չինաստանին մտահոգություն է հայտնել զորավարժության կապակցությամբ


Ավստրալիայի արտգործնախարար Փենի Ուոնգ, արխիվ
Ավստրալիայի արտգործնախարար Փենի Ուոնգ, արխիվ

Ավստրալիայի արտգործնախարարն իր չինացի գործընկերոջը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ առանց պատշաճ նախազգուշացման մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացվել Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի միջև միջազգային ջրերում։ Ինչի պատճառով որոշ ավիաընկերություններ, ներառյալ՝ Qantas-ը, Emirates-ը և Air New Zealand-ը, ստիպված են եղել փոփոխել թռիչքների ուղիները։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ «զորավարժությունների ընթացքում պահպանում են անվտանգության ստանդարտները և գործում են միջազգային օրենքներին համապատասխան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG