Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Բագրատ սրբազանի թեկնածությունը. Ավետիք Չալաբյան


Քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Բագրատ սրբազանի թեկնածությունը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Ազատություն». - Պարոն Չալաբյան, Ձեզ հետ քննարկվե՞լ է վարչապետի թեկնածուի հարցը, Բագրատ սրբազանը Ձեզ այդպիսի հարցով դիմե՞լ է:

Չալաբյան. - Չէ, իմ հետ այդպիսի հարց չի քննարկվել, ավելին ասեմ, քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ անցած շաբաթ օրը քննարկվել է հենց Բագրատ սրբազանի թեկնածությունը:

«Ազատություն». - Մինչև դա, Դուք ձեզ տեսնո՞ւմ եք այդ պաշտոնում:

Չալաբյան. - Ոչ այս պահին, բնականաբար, որովհետև տեսեք, հիմա քննարկվում է հետևյալ տրամաբանության, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի ժամանակավոր ազգային համաձայնության կառավարության ղեկավարը, որը միավորող ֆիգուր է բոլորի համար, աշխատում է համեմատաբար կարճ ժամանակաշրջան: Դա կարող է լինի 6 ամիս, դա կարող է լինի 1 տարի: Եվ դրանից հետո ամբողջ քաղաքական դաշտը գնում են նոր ընտրությունների, որին էդ վարչապետի թեկնածուն էսօրվա չի մասնակցում այլևս դա շատ կարևոր է, որպեսզի բոլորի համար հավասար պայմաններ. ապահովվի:

«Ազատություն». - Պարոն Չալաբյան, բայց նա Կանադայի քաղաքացին չի կարող առաջադրվել:

Չալաբյան. - Այդ հարցը կարգավորում է գործող Սահմանադրության 148-րդ հոդվածը, որը հնարավոր է փոխել Ազգային ժողովի 2/3-ի մեծամասնությամբ:

«Ազատություն». - Դուք նորմա՞լ եք այս սահմանադրական նման առանցքային արգելքը վերացնել մեկ անձին վարչապետ դարձնելու համար, դա իշխանության յուրացում չէ՞:

Չալաբյան. - Ազգային ժողովում քաղաքական ուժերի միջև պետք ա տեղի ունենա կոնսենսուս, որպեսզի էդ հոդվածը փոխվի: Հիմա հատուկ է նախատեսված դա, հատուկ, որտեղ կարող են լինել իրավիճակներ, երբ որ Սահմանադրության մեջ փոփոխությունը իրավական ճանապարհով, այսքան, դա գնում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը եզրակացություն է տալիս Ազգային ժողովի 2/3-րդ մեծամասնությանը: Եթե դա տեղի է ունենում, քո ամբողջ գործընթացի սահմանադրականությունն այդ դեպքում ապահովվում է:

«Ազատություն». - Դուք խնդրահարույց չե՞ք համարում, որ այլ երկրի քաղաքացի երկրի ղեկը ստանձնի:

Չալաբյան. - Չէ, էդ դեպքում նա պետք է երկրորդ երկրի քաղաքացիությունից, բնականաբար, հրաժարվի: Նախկինում մենք ունեցել ենք դեպքեր, որ Ազգային ժողովը Սահմանադրությունը փոխել է: Հիշո՞ւմ եք 2020 թվականին Սահմանադրական դատարանի հետ կապված անցումային դրույթների փոփոխություն է տեղի ունեցել, ևս դա վկայակոչվել է այն ճգնաժամային վիճակը, որից պետք է դուրս գալ: Եթե մենք ունենք ճգնաժամային վիճակ և դրա դուրս գալու տրամաբանությանը էդ է և կա սահմանադրական ճանապարհ, ուրեմն մենք դրանից կարող ենք օգտվել, և դրա մեջ որևէ վատ բան ես չեմ տեսնում:

Հարցազրույցն ամբողջությամբ ստորև.

XS
SM
MD
LG