Ավագանու անդամը դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Opel-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։
«Հայցադիմում եմ ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ավինյանի հոր՝ պահանջելով նրանից ֆինանսական սիմվոլիկ 500 հազար դրամ փոխհատուցում վիրավորանքի համար»,- ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
Քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը «Կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել Opel-ի վարորդներին։ Տեսանյութի տարածումից ժամեր անց Ավինյանը ներողություն էր խնդրել հոր խոսքերի համար՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։