Մատչելիության հղումներ

Ավագանու անդամի կնոջ մեքենան այրելու դեպքով կա մեկ ձերբակալված


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու կասկածի հիմքով կա մեկ ձերբակալված, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։

Դեպի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Գևորգ Ստեփանյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, որ մեքենան կրակի են տվել բենզինով: Նա այստեղ քաղաքական դրդապատճառ է տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG