Մատչելիության հղումներ

ԱԹՍ հարվածներ Վոլգոգրադի մարզին, "Лукойл" գործարանի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել


Վոլգոգրադի մարզը գիշերը ԱԹՍ զանգվածային հարձակման է ենթարկվել, հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Բոչարովը՝ նշելով, որ հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու սարքերի մեծ մասը խոցել են։

Բեկորների անկման հետևանքով Կրասնոարմեյսկի թաղամասում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։

Mash տելեգրամյան ալիքը գրել է, որ "Лукойл" նավթավերամշակման գործարանի մոտ խոտածածկ տարածք է հրդեհվել։ Astra-ն էլ հատնում է "Сарепта" երկաթուղային կայարանի մոտ՝ նավթավերամշակման գործարանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքում հրդեհի մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 126 անօդաչու թռչող սարք, մեծ մասը Վոլգոգրադի մարզում։

ԱԹՍ հարձակումների ֆոնին Վոլգոգրադի և Սարատովի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG