Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի հարավում գտնվող նավթավերամշակման գործարանն ուկրաինական անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով հրդեհվել է: Ներկայումս հրդեհը մարվել է, հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Բոչարովը:
Տելեգրամում իր հայտարարության մեջ նա նշել է, որ ռուսական ՀՕՊ միջոցները հետ են մղել ութ անօդաչու թռչող սարքերի հարձակումը շրջանի վրա:
«Նավթավերամշակման գործարանի մեկ տուժած աշխատակից հոսպիտալացվել է», - գրել է նա:
Ուկրաինայի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն սոցիալական ցանցում հայտնել է, որ հարված է հասցվել Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին, որն անվանել է Ռուսաստանի խոշորագույններից մեկը: