Դանիայի իշխանությունները հաղորդել են, որ անցած գիշեր երկրի խոշորագույն «Կարուպ» ռազմական օդանավակայանի հարևանությամբ կրկին անհայտ ծագման անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ միջադեպում ներգրավված են եղել «մեկ կամ երկու ԱԹՍ-եր»։
Դանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ դիմել է պատասխան գործողությունների՝ չհստակեցնելով, սակայն, դրանց բնույթը։