«Գերմանիան լուրջ քայլեր կձեռնարկի անհայտ ծագման անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար», - այսօր այդ մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը՝ ընդգծելով, որ «վերջին շրջանում ԵՄ օդային տարածքում հայտնված դրոնները լուրջ վտանգ են ներկայացնում»։
«Մենք պետք է կարողանանք ինքնապաշտպանվել», - հայտարարել է գերմանացի նախարարը։
«Բիլդ» պարբերականի տեղեկություններով էլ՝ կանցլեր Մերցի կառավարությունը քննարկում է Գերմանիայի Զինված ուժերին՝ բունդեսվերին, դրոնները խոցելու պաշտոնական թույլտվություն տալու տարբերակը։