Մատչելիության հղումներ

Ասադ․ «Իրանի հարվածը դաս էր Իսրայելի համար»


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ

«Իրանի հրթիռային հարվածը դաս էր Իսրայելի համար», - այսօր Դամասկոսում, իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

«Իրանի հուժկու հարվածը վկայում է, որ դիմադրության ուժերը կարող են զսպել Իսրայելի գործողությունները», - նշել է Ասադը։

Սիրիայի նախագահի խոսքով՝ «դիմադրությունը օկուպացիային, ագրեսիային և զանգվածային սպանություններին յուրաքանչյու ժողովրդի իրավունքն է»։

«Իրանն այս հարվածով պատասխանեց Իսրայելի բազմաթիվ հարձակումներին և միջազգային իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներին, որ թույլ է տվել այդ երկիրը», - ասել է Բաշար Ասադը:

Հոկտեմբերի 1-ի զանգվածային հրթիռակոծությանն ի պատասխան՝ Իսրայելը հակահարվածով է սպառնում Իրանին:

Երեկ քարոզի ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի հրթիռակոծությունն օրինական էր, և «եթե պետք լինի», Իրանը կրկին դա կանի:

XS
SM
MD
LG